Գրքում հայերէն թարգմանութեամբ տրւած են 1919 թ. Կոստանդնապոլսում տեղի ունեցած երիտթուրքական կուսակցութեան ղեկավար գործիչների դատավարութեան այն փաստաթղթերը, որոնք առնչւում են արևմտահայերի զանգւածային տեղահանութեան ու ջարդերի հետ: Նիւթերը վերցրւած են 1919-1920 թթ. Կ. Պոլսում հրատարկւող «Թաքվիմ-ի Վեքայի» թուրքական պաշտօնաթերթից: Առաջին անգամ հրապարակող փաստաթղթերի այս ամբողջութիւնը, ի թիւս այլ վաւերագրերի վկայում է երիտթուրքական կուսակցութեան կենտկոմի ու կառավարութեան կողմից ծրագրւած հայերի ցեղասպանութեան փաստը, որն այսօր փորձում են ժխտել թուրք պետական գործիչներն ու պատմաբանները:
Նախատեսւում է մասնագէտների և ընթերցող լայն շրջանների համար: