Յովհ. Թումանեանի Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորն ընդգրկում է նրա բոլոր ինքնուրոյն բանաստեղծութիւնները, բացի քառեակներից: Բանաստեղծութիւնները դասաւորւած են ժամանակագրական կարգով: Սևագիր և անաւարտ գործերը կազմում են առանձին բաժին: Հատորն ունի նաև տարբերակների բաժին, ինչպէս նաև ծանօթագրութիւններ, հրատարակութեան ընդհանուր առաջաբան և Թումանեանի քնարերգութեանը նւիրւած ներածական յօդւած: Բանաստեղծութիւնների մի մասը տպագրւում է առաջին անգամ:
Նախատեսւած է բանասէրների և ընթերցող լայն շրջանների համար: