Գրքում առաջին անգամ լինելով, ի մի են բերւած, 1841-1941 թթ. հայերէն զոյգ ճիւղերով՝ արևելահայերէն-արևմտահայերէն և դրանց առնչւող բարբառներով գրւած, տասներկու Մէկ Արար Թատերկներ, որոնցից մի քանաիսն հրապարակւում են առաջին անգամ: Խաղերը զանազան ոճի բնոյթի են և ունեն մնայուն բեմական արժէք և որոշակի պատմական նշանակութիւն: Թատերգներին կցւած է ՝ հեղինակի ու խաղի մասին բաժիններ, ծանօթագրութիւն ու բառարան, ինչպէս նաև յառաջաբան, ներածական ու մատենագրական ցուցակներ:
Ժողովածուն նախատեսւած է գրականութեան և թատերական արւեստի ուսանողների, թատերասէր ընթերցողների և մասնագէտների համար: