Անւանի գրականագէտ Վաչէ Պարտիզունու վաթսունամեակի առթիւ հրատարակւող սոյն ժողովածուն ներկայացնում է հեղինակի այն ուսումնասիրութիւններն ու հոդվածները, որոնք նւիրւած են մեր մի շարք նշանաւոր գրողների ստեղծագործութիւնների, ինչպէս և գրական առնչութիւնների պրոբլեմների քննութեանը: Տաղանդի ուժը գրքում ընթերցողը կգտնի նաև իրեն անծանօթ առաջին անգամ հրապարակւող հոդւածներ: Ժողովածուն ինչ-որ չափով ստեղծագործական հաշւետւութեան բնոյթ ունի այն ուրւագծում է գրականագետի վերջին տասը-տասներկու տարվա անցած ուղու պատկերը: