Երեք մասից կազմւած այս գրքում մատչելի զրոյցների շարքով ներկայացւում է հայ ժողովրդի պատմութիւնը, սկզբնաւորումից մինչեւ Բագրատունեաց թագաւորութեան անկումը: Հայ ժողովրդի պատմութիւնը շարադրւած է հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների ընդհանուր համատեքստում: Հեղինակը նաեւ պատգամում է ճիշտ դասեր քաղել պատմութիւնից եւ չկրկնել անցեալի կորստաբեր սխալները: