Ժողովածուն ընդգրկում է Սայեաթ Նովայի մինչեւ այժմ յայտնի բոլոր խաղերը՝ բնագրագիտական, բանասիրական, մանրամասն ծանոթագրութիւններով եւ բառարանով: Խաղերը ներկայացւած են մի շարք տեքստային եւ տաղաչափական շտկումներով: Գրքում տեղ են գտել նաեւ յետագայում գրի առած հայերէն խաղերի 37 տարբերակներ, որոնց մեծ մասը հրապարակւում է առաջին անգամ: Ժողովածուն ստեղծւել է գուսան-բանաստեղծի հայերէն խաղերի ձեռագրերի քննութեամբ եւ սայեաթնովագիտական կարեւոր ուսումնասիրութիւնների օգտագործումով: