Գիրքը նւիրւած է հայ մշակոյթի նւիրեալ մեծագոյն բանաստեղծ, խոշոր հոգեւորական գործիչ Գրիգոր Նրեկացու պատկերմանը հայ ձեռագրական արւեստում: Մէկ կազմի ներքոյ են հաւաքւած Նարեկացուն պատկերող մանրանկարների մեզ յայտնի գրեթէ բոլոր օրինակները (ԺԳ-ԺԹ դդ.), որոնց զգալի մասն առաջին անգամ է հրապարակւում եւ որոնց պատկերման առանձնայատկութիւնների եւ արւեստաբանական վերլուծութիւնների միջոցով հեղինակները ցոյց են տալիս Գրիգոր Նարեկացու պատկերըհայ մանրանկարչութեան համատեքստում: