Այս գրքով աւարտւում է Յարութիւն Մկրտչեանի եռագիր էպոպեան:
Գրողի առաջին գիրքը ընդգրկում է 1918 թ. դէպքերը, երկրորդը՝ 1919-ի, երրորդը՝ 1920 թ. իրադարձութիւնները ու վերջանում հայ ժողովրդի ապստամբութեամբ եւ սովետական կարգերի հաստատումով՝ Հայաստանում:
Վէպի հերոսները, որոնք մարմնաւորում են մեր ժողովրդի իղձերն ու բնաւորութեան լաւագոյն գծերը, հերոսաբար կռւելով թուրք զաւթիչների դէմ, այդ ծանր ու բարդ իրադարձութեան մէջ, իրենց կեանքի գնով ելք են գտնում հարազատ ժողովրդի համար:
Հայաստանի եւ հայ ժողովրդի վիճակը նկարագրւած է ժամանակի միջազգային յարաբերութիւնների լայն ֆոնի վրայ եւ լինելով գեղարւեստական ստեղծագործութիւն, էպոպեան ունի նաեւ պատմա-ճանաչողական լուրջ արժանիքներ: