Փոքրիկ յախտան թողեց Պանամայի ափերը եւ դուրս եկաւ բաց ծով: Միայն մէկ մարդ կար այդ փոքրիկ նաւում: Նա մտադիր էր նաւելով անցնել խաղաղ ովկիանոսը եւ հասնել Աւստրալիա: Փոքրիկ յախտան ովկիանոսային անծայրածիր հարթութիւններով հազարաւոր կիլոմետրեր անցաւ, շատ վտանգներ եւ արկածներ ապրեց համարձակ նաւորդը, բազմիցս դեմառդէմ հանդիպելով մահւան:
Անդորրութիւնն ու լաւ եղանակը փոխւեցին փոթորկայոյզ քամիների եւ մրրկի. ձկներով հարուստ ծովերին յաջորդում էին «մեռեալ» ջրերը, ուր գրեթէ կեանքի ոչ մի նշան չկար: Նաւորդը տարերքի դէմ մղւող պայքարում ապրեց եւ յուսահատութիւն, եւ յաղթանակի երջանկութիւն:
Աւարտելով իր ճանապարհորդութիւնը, նա այն նկարագրեց հետաքրքրաշարժ գրքում: Այդ գիրքը մենք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրութեանը: