Հայրենական մեծ պատերազմի տարիներին, նենգ ֆաշիզմի որջում, Բեռլինից ոչ հեռու գործում էր սովետական ռազմագերիների հայկական «Սովետական հայրենասէրներ» ընդյատակեայ կազմակերպութիւնը:
Հետագայում նրա ղեկավար Վ. Առաքելեանը մի խումբ հայրենասէրների հետ խոշոր հետախուզական աշխատանք է կատարում ֆաշիստական Գերմանիայում: Վ. Առաքելեանի եւ ռադիստուհի Ա. Օգնենկոյի սխրագործութեան մասին է խօսում 1965 թ. փետրւարի 15-ին «Պարվդայում» տպագրւած «Եթերում են», «Արաքսը» եւ «Վեներան» ակնարկը:
«Մինչեւ ռայխագրասենեակ մնում է կէս ժամ» վաւերագրական կինօվիպակը պատմում է այդ դէպքերի մասին: