«Հայկական ասեղնագործ ժանեակ» ձեռնարկը ծանօթացնում է հարթ (Վանի ասեղնագործութեան դպրոց) եւ ծաւալային (Կարինի ասեղնագործութեան դպրոց) ժանեակների ստեղծման նրբութիւններին, ասեղով յատուկ հանգոյցներ կապելու, հանգոյցների եւ թելերի շնորհիւ տարբեր նախշազարդեր ստանալու հմտութիւններին: Ձեռնարկում առաջին անգամ մանրամասն նկարագրւում է Կարինի աւանդական ասեղնագործութեան ուսուցման ընթացքը: