چکیده : | «Դպրոցական մեծ հանրագիտարանի» 2 գիրքը ներառում է պատմութեան, լեզւի, գրականութեան, արւեստի, մշակոյթի, ճարտարապետութեան եւ հումանիտար այլ բնագաւառների վերաբերւող հասկացութիւններ:
Նիւթի ընտրութիւնը, ինչպէս 1 գրքում, կատարւել է հիմնականում դպրոցական ծրագրերին համապատասխան, շարադրանքն աւելի ամփոփ, հանրամատչելի ու վաւերագրական է:
Այն հասկացութիւնները, որոնք ուղղակիօրէն չեն առնչւում դպրոցական ծրագրերին, շատ օգտակար են աշակերտների ընդհանուր զարգացման եւ առաւել տեղեկացւած լինելու համար:
Յօդւածների զգալի մասը վերաբերւում է հայ ժողովրդի պատմութեան կարեւոր իրադարձութիւններին, հայ գրականութեանը, հայոց լեզւին ու մշակոյթին, արւեստին ու ճարտարապետութեանը, կրթութեանը, եկեղեցուն եւ այլ ոլորտների: Այդ առումով այս եւ յաջորդ հատորն ունեն որոշակի հայագիտական ուղղւածութիւն:
Հատորի վերջում տրւած են «Ցուցիչը» եւ գրքում տեղ գտած քարտէզների ցանկը:
Այս հատորն ընդգրկում է Հ-Ֆ (Հայաստանի) տառերով սկսւող 363 յօդւած, 1507 գունաւոր եւ սեւ-սպիտակ պատկեր, 19 քարտէզ:
|