Ժողովածուն նւիրւած է հունգար և հայ ժողովուրդների միջնադարեան և նոր շրջանի պատմական ու մշակութային կապերին: Լուսաբանւում են հայ-հունգարական առաջին կապերը, Տրանսիլվանիայի հայկական ինքնավար համայնքների XVII-XVIII դդ. սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական պատմութիւնը, Հունգարիան թուրքական լծից ազատագրելու, 1848-1849 թթ. յեղափոխական պայքարին հունգարահայերի մասնակցութիւնը: Ցոյց են տրւում Հունգարական յեղափոխական-ազատագրական շարժումների ազդեցութիւնը հայ հասարակական մտքի վրայ, հայ-հունգարական գրական-մշակութային առնչութիւնները:
Նախատեսւում է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար: