Ներկայացւող կոլեկտիւ աշխատանքը «Հայոց Պատմութեան» ակադեմիական բազմահատորեակի երրորդ հատորի առաջին գիրքն է, որն ընդգրկում է նոր պատմութեան՝ XVII դարի երկրորդ կէսից մինչև XIX դարի վերջն ընկած շրջափուլը: Այս ներառում է XVII-XIX դդ. հայ ազատագրական շարժումների ու ծրագրերի, Արևելեան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման, Հայկական հարցի միջազգայնացման, ազատագրական խմբակների ու կուսակցութիւնների առաջացման, 1890-ական թթ. հայկական կոտորածների, ինքնապաշտպանական մարտերի, տւեալ ժամանակահատւած ի սոցիալ-տնտեսական ու մշակութային պատմութեան հիմնահարցերը: Հատորը շարադրւած է հարուստ արխիւային նիւթի, հրատարակւած փաստաթղթերի և առկայ գիտական համակողմանի օգտագործմամբ:
Գիրքը հասցէագրւած է պատմաբաններին, քաղաքագէտներին, միջազգայնագէտներին, ինչպէս նաև հայոց պարմութեամբ հետաքրքրւող լայն հասարակութեանը: