Փասթաթղթերի ժողովածուի սոյն հատորում ներկայացւած են հայոց մեծ եղեռնի վերապրածների վկայութիւնները, որոնցում անժխտելի փաստերի հիման վրայ բացայայտւած են թուրքական իշխանութիւնների կողմից 1915թ. Վանի նահանգում հայ բնակչութեան ոչնչացման ուղղւած ծրագրերը և իրականացրած գործողութիւնները, կազմակերպիչնրի և իրականացնողների անունները, հայ բնակչութեան կրած կորուստները, ներկայացւած նրա մղած ինքնապաշտպանական կռիւները, փրկւած բնակչութեան գաղթը Անդրկովկաս և ճանապարհին տւած զոհերը:
Ժողովածուն հասցէագրւած է պատմաբաններին, քաղաքագէտներին, ցեղասպանագէտներին, հայոց պատմութեամբ հետաքրքրւողներին: