Հայաստանի Հանրապետութեան 100-ամեայ տարեդարձի առիթով լոյս տեսնող այս գրքոյկը նպատակ ունի ընթերցողի ուշադրութեանը ներկայացնել անկախ Հայաստանի 1918-1920 թթ. համառոտ, ամփոփ ու հանրամատչելի պատմութիւնը: Հեղինակը նախ շարադրում է հանրապետութեան ձեւաւորմանը նախորդած իրադարձութիւնների համառոտ ընթացքը, ցոյց է տալիս Առաջին աշխարհամարտի, Մեծ եղեռնի, ռուսական հեղափոխութիւնների պայմաններում հայ քաղաքական ուժերի ու զինւորականութեան գործադրած գերմարդկային ճիգերը՝ 1918թ. թուրքական ներխուժմանը դիմակայելու, ստեղծւած դժոխքային պայմաններից հայ ժողովրդին դուրս բերելու եւ հայոց անկախ պետականութիւնը կերտելու նպատակով: Աւելի մանրամասօրէն է ներկայացւում Հայաստանի Հանրապետութիւնը բնորոշ հիմնական քաղաքական ու տնտեսական իրողութիւնների ընդհանուր պատկերը: Այդ շրջանում ձեռք բերւած յաղթանակների ու դառը կորուստների ամբողջ հանրագումարի, ինչպէս նաեւ դւեալ պատմափուլում ստեղծւած նիւթական ու հոգեւոր արժեքների ընդհանուր բնութագրի հիման վրայ բացայայտւում են անցեալի այն իրողութիւնները որոնք արդիական եւ ուսանելի են նաեւ մեր օրերում
Մենագրութիւնը ՀՅԴ մարտական պաղանգի ամենապայծառ դէմքերից մէկի՝ Համազասպ Խաչատուրի Սրւանձտեանցի կեանքի ու գործունէութեան համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է: Տարաբնոյթ պաստերի համադրմամբ բացայայտւած է նրա նշանակալի աւանդը XIX դ. վերջի եւ XX դ. սկզբների հայ ազգային-ազատագրական շարժման մէջ: Քննութեան է ենթարկւում Համազասպի կարեւոր դերակատարութիւնը հայ-թաթարական ընդհարումների (1905-1906 թթ.) շրջանում, նրա մասնակցութիւնն Առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատի ռազմական գործողութիւններին (1914-1916 թթ.) ու Բաքւի 1918թ. հերոսամարտին: Աշխատութեան վեցերորոդ եւ եօթերորդ գլուխները ներկայացնում են Համազասպի գործունէութիւնը Հայաստանի Առաջին Հանրապետութեան շրջանում որպէս նոր Բայազետի գաւառի զորամասերի հրամանատար եւ նրա կեանքի ողբերգական աւարտը Երեւանի կենտրոնական բանտում (1919-1921 թթ.):
Աշխատութեան հաւելւածում զետեղւած են Սանդեան (Սանդենց)-Սրւանձտեանց գերդաստանի Խաչատուրի տոհմագրութիւնը, Համազասպի կեանքի ու գործունէութեանը վերաբերող մի շարք վաւերագրեր, Համազասպի որդիներ՝ Գարեգինի եւ Հրանտի (Խաչիկ) նամականին ու ստեղծագործութիւնները:
Աշխատութիւնը նախատեսւած է պատմաբանների եւ ընթերցող լայն հասարակայնութեան համար