Գրքում կատարւած է ազգային-կրօնական սիմվոլների ծագման, տեսակների եւ մի շարք գործառութիւնների հանրամատչելի հոգեբանական մեկնութիւն: Առանձնակի ուշադրութեան են արժանացել Հայաստանում նախաքրիստոնէական (հեթանոսական) ժամանակաշրջանի եւ հայ առաքելական եկեղեցու սիմվոլները:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար:
«Հայկական ասեղնագործ ժանեակ» ձեռնարկը ծանօթացնում է հարթ (Վանի ասեղնագործութեան դպրոց) եւ ծաւալային (Կարինի ասեղնագործութեան դպրոց) ժանեակների ստեղծման նրբութիւններին, ասեղով յատուկ հանգոյցներ կապելու, հանգոյցների եւ թելերի շնորհիւ տարբեր նախշազարդեր ստանալու հմտութիւններին: Ձեռնարկում առաջին անգամ մանրամասն նկարագրւում է Կարինի աւանդական ասեղնագործութեան ուսուցման ընթացքը:
Սոյն ձեռնարկը պարունակում է «Հայոց լեզու» դպրոցական առարկայի այն բոլոր բաժինները, որոնք ընդգրկւում են աւագ դպրոցի աւարտական եւ միասնական քննութեան թեստերում: Հաշւի են առնւած «Հայոց լեզու եւ գրականութիւն. պետական աւարտական եւ միասնական քննութեան ուղեցոյցի» (Երեւան, 2011) սահմանւած սկզբունքները, չափանիշները եւ գիտելիքների ծաւալը:
Նախատեսւում է դպրոցի աւարտական դասարանի աշակերտների, բուհի դիմորդների, ուսանողների, ինչպէս նաեւ հայոց լեզւի ուսուցիչների համար:
« Ժամանակի Գետը » գիրք մարդու ճակատագիր ,ներաշխարհի ու իրականության մասին դիտված հայ ու ցեղասպանության ակնոցով, միտված հարահոս ժամանակն նրա, ինչ երեկ եղել է, այսօր կատարվում է ու վաղը կըլինի
ժողովածում ամփոփված են հայ և այլ ազգի բանաստեղծների՝ միջնադարի հանճարեղ բանաստեղծ, երաժիշտ, մտածող, մանկավարժ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն նվիրված բանաստեղծութիւններ, նրան բնութացող կարծիքներ և նրա մասին եղած գրականության ցանկ: Այն նվիրված է անզուգական հայորդու ծննդյան 1050 եւ նրա ստեղծած «Մատյան ողբերկության» պոեմի 1000- ամյա հոբելյաններին: Ժողովածուն հասցեագրվում է հոբեալյանների առիթով միջոցառումների կազմակերպողներին և ընթերցող շրջաններին
Բանաստեղծի նոր գրքում ամփոփված են վերջին տարիներին գրած բանաստեղծությունները, տրիոլետներն ու քառյակները որոնց զգալի մասը տպագրվել է հանրապետության մամուլում