Պոէմում պատկերւած են հայ ժողովրդի ոգորումներն ու ազատագրական պայքարը թուրքական բռնակալութեան դէմ եւ մեծ զօրավար Անդրանիկի սխրագործութիւններն այդ ժամանակաշրջանում:
«Արցախի մանրանկարչական արւեստը» պատկերագրքում ամբողջական կերպով ներկայացւում է հայոց հինաւուրց այդ նահանգում ստեղծւած XIII-XVII դարերի մատենական նկարչութեան լաւագոյն նմուշները: Դա առաւել եւս արժեւորւում է շնորհիւ միջնադարեան համաքրիստոնէական արւեստի մէջ հազւադէպ հանդիպող ոճի եւ պատկերագրութեան:
Լեւոն Բլբուլեանի «Բոյիդ մեռնեմ» ժողովածուն , ուր տեղ էին գտել քյավառա հայտնոի , անհայտ կատակներերն ու զւարճապատումները, ժամանակին ջերմ ընդունելութեան արժանացաւ լայն ընթերցողի կողմից: Եւ ահա հեղինակը տպագրութեան է պատրաստել « Բոյիդ մեռնեմ-2»- ը: