Հեղինակը փորձել է ներկայացնել իրանա-ադրբեջանական յարաբերութիւնների սկզբնաւորումն ու ընթացքը ինչպէս 20-րդ դարասկզբին, երբ Օսմանեան Թուրքիայի ջանքերով սկսւեց Ադրբեջանի պետութեան ձեւաւորման գործընթացը, այնպէս էլ խորհրդային եւ ետխորհրդային շրջաններում: Գրքում անդրադարձ է արւել նաեւ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի, էներգակիրների պաշարների եւ դրանց շահագործման խնդիրներին:
Աշխատանքը տպագրութեան է պատրաստւել 1999թ. ընթացքում: