Այս գրքոյկը մեր պատմութեան կարևորագոյն փաստերի և դրանցից հանւած բանաստեղծական ընդհանրացումների մի իւրօրինակ միահիւսւածք է, որ թէև համառօտ, բայց և ամբողջական պատկերացում է տալիս մի ժողովրդի անցած հերոսական ու ողբերգական ճանապարհի, նրա թռիչքների ու անկումների, մշակութային սխրանքների, ինչպէս նաև մեր օրերում նրան վիճակւած փորձութիւնների մասին: Այն կը հետաքրքրի բոլոր նրանց, ովքեր կը ցանկանային ընդհանուր և ամբողջական պատկերացում կազմել մեր պատմութեան մշակոյթի, դրանց փոխադարձ կապի, մարդկային քաղաքակրթութեանը մեր ժողովրդի բերած նպաստի մասին:
Գրքոյկը օգտակար կարող է լինել յատկապէս դպրոցականներին, քանի որ պատմական փաստերին ու գիտական մեկնաբանութիւններին միահիւսւած գեղարւեստական խօսքն ու բանաստեղծական շունչը շարադրանքը դարձնում են հետաքրքրական ու դիւրընթեռնելի: