Եղէռնի թեման իշխող է հայ պոէզիայում: Այն շարունակւում է ողջ հարիւրամեակի ընթացքում եւ դեռ կը շարունակւի մինչեւ հայկական հարցի արդարացի լուծումըու դրանից յետոյ մարդկութեան յիշողութեանը զուգահեռ: Եղէռնի նկարագրական ու ողբաքնարական բանաստեղծութիւնը այժմ ձեռք է բերել վերլուծական-քննական տարերք: