Գիրքը բովանդակում է ԺԲ-ԺԳ դդ. մեծանուն մատենագիր Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութիւն և արմատ հաւատոյ» դաւանաբանական աշխատութիւնը (1205 թ.), որին վիճակւած էր բացառիկ կարևոր դեր կատարել հայ միջնադարի եկեղեցու քաղաքական, հասարակական մտքի պատմութեան մէջ: Այն աչքի է ընկնում զանազան և բազմաբնոյթ աղբիւրների հարստութեամբ, աստւածաբանական, դաւանաբանական, ծիսական խնդիրների համակարգւածութեամբ, կուռ շարադրանքով:
Երկը զգալիօրէն բարձրացրել է ժամանակակիցների դաւանական զգօնութիւն ու աստւածաբանական պատրաստւածութիւնը: Այսօր ևս այն կարող է, յաջողութեամբ իրականացնել իր այդ առաքելութիւնը՝ դաւանական սթափութեան հրաւէր կարդալով Ազգային եկեղեցուց հեռացած հայորդիներին: