Բագրատ Ստաֆֆու «Նովելներ եւ վիպակներ» ժողովածուն ամփոփում է հանգուցեալ հեղինակի լաւագոյն ստեղծագործութիւնները: «Արեւաշող հովիտը» մանկա-պատանեկան վիպակ է, որ պատմում է մի խումբ բանասէր աշակերտների արկածալի ճանապարհորդութեան մասին: «Վիեննական անտառի հեքիաթները» նովելը ֆաշիստների կողմից կործանւած սովետական մի ընտանիքի ողբերգական պատմութիւն է: «Իմ Գիրքը» ինքնակենսագրական բնոյթի վիպակ է, պատկերում է հեղինակի ու նրանց ընտանիքի նախառեւոլիւցիոն ու սովետական ժամանակների կեանքը: Միւս նովելները արտացոլում են մեր մարդկանց կեանքը, պայքարն ու սէրը: