Այս արկածային վիպակի գործողութիւնները տեղի են ունենում հեռաւոր մերձարեւադարձային երկրում՝ Բիրմայում, աւելի քան հարիւր տարի առաջ եւ մեր օրերին:
Վիպակի պատանի հերոսները՝ երեք ընկերներ են: Բրիգիտտան, Իգորը եւ Կօ Կոն դժւարին ու վտանգաւոր ճանապարհորդութեան են մեկնում ջունգլիներ, որպէսզի լուծեն այն գաղտնիքը, որը արդէն հարիւր տարուց աւելի ոչ ոք չէր կարողացել բացել:
Ամէն տեսակ արկածներից եւ անակնկալ հանդիպումներից յետոյ, նրանց, ի վերջոյ, յաջողւում է իմանալ գեներալ Բանդուլայի սրի հետ կապւած գաղտնիքը: