«Գանձարանային մշակոյթ» գիրքը ներկայացնում է Գրիգոր Նարեկացիով սկզբնաւորւած այդ մշակոյթի ստեղծման քանգամանքներն ու նրա զարգացման առաջին շրջանը, մինչև Գրիգոր Խլաթեցու (ԺԴ դարի կէսերը) կատարած գանձարանների խմբագրութիւնը:
Գիրքը նախատեսւած է հայ միջնադարեան և, առհասարակ, հայ գրականութեան մասնագէտների համար:
Գիրքն ընդգրկում է Ներսէս Շնորհալու գանձարանային բանաստեղծութիւնները (տաղեր և գանձեր) գիտաքննական բնագրերով՝ լրացւած շուրջ չորս տասնեակ նորայայտ միաւորներով: Բնագրերի համար օգտագործւած են Մաշտոցի անւան մատենադարանի և արտասահմանեան ձեռագրական հաւաքածուների հնագոյն և լաւագոյն ընդօրինակութիւնները: Աշխատութիւնն ունի ներածութիւն և ծանօթագրութիւններ:
Գիրքը նախատեսւած է հայ հին գրականութեան մասնագէտների և բանասերների համար: