1964-ից այս գրքի արդէն հիսնամեայ հեղինակը մամուլում հանդէս է գալիս գրական ու թատերական արւէստների վերաբերող յոդւածներով:
Գրքում ամփոփւած են նրա այն յոդւածները որոնք կարող են այսօր էլ ուշագրաւ լինել և բնորոշ՝ իր անցած գրեթէ երեսնամեայ ճանապարհին, ժամանակի գրական ու թատերական անցուդարձերին:
Գրքում տեղ գտած յոդւածները, փոքր բացառութեամբ, լոյս են տեսել տարբերական մամուլում: Բնականաբար հեղինակն իրաւունք չի վերապահել ետին թւով փոփոխութիւններ անել ժամանակին հրատարակւած յոդւածներում, թողնելով դրանք այնպէս ինչպէս եղել են՝ իրենց լաւ ու վատ, վիճելի գուցէ աննպաստ կողմերով:
Ինչպես միշտ, դրանց տարբերակումը մնում է ընթերցողին: