چکیده : | Հայ մեծ դերասանուհի Սիրանոյշի ծննդեան 150-ամեակի առթիւ պատրաստւած այս նամականիում տեղ են գտել 1883-1932 թթ. գրած այն նամակները, որոնք վերաբերւում են նրա կեանքի և բեմական գործունէութեան ամենատարբեր հարցերին՝ դերակատարումներին, պիեսներ հայթայթելուն, խաղընկերներին, թատերախմբեր կազմակերպելուն, հիւրախաղային շրջագայութիւններին, դերասանական արւեստի, թատրոնի նշանակութեան, մայրենի լեզւի, ազգապահպանութեան խնդիրներին: Նամակներում արտացոլւած է նրա կեանքը Կովկասում, Թուրքիայում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Բալկանեան երկրներում:
Գիրքը կարող է օգտակար լինել Սիրանոյշի գորունէութեամբ և հայ թատրոնի պատմութեամբ հետաքրքրւողներին: |