Գիրքը բովանդակում է հեղինակի երեք ուղեգրութիւնները: Առաջինը՝ Վահրամ Փափազեանի լենինգրադեան տուն՝ արտիստի հարազատների ու խաղընկերների մօտ, երկրորդը՝ Անգլիա-շեքսպիրեան վայրեր, երորդը՝ Մերձբալթեան երկրներ՝ 89թ. թատերական փառատօնին, երբ այս երկրներն արդէն մէկ տարի էր, ինչ հրաժարւելով նախկին Միութեան նիւթական, քաղաքական հովանաւորութիւնից, ապրում էին կիսաքաղց, ռոմանտիկ յեղափոխական պոռթկումներով ու ծանրագոյն կենսապայմաններում, սակայն հարազատի պէս գիրկը բացել և ապաստանել էին երկրաշարժից աղէտեալ մեր հայրենակիցներին: