« Հայաստանի թռչունները » վերնագրով երկրորդ գիրքը պարունակում է ճնճղազգիների 16 ընտանիքներին պատկանող 127 տեսակների վարքի ու կենսակերպի համառոտ նկարագիրը եւ , արդէն ընթերցանողին ներկայացւած առաջին գրքի (1985 թ.) 153 տեսակների հետ՝ ամբողջացնում է մեր հանրապետութեան թռչնաշխարհի կազմը:
հեղինակը նաեւ խորհուրդներ է տալիս պատանի թռչնասերներին, թէ ինչպէս ուսումնասիրել թռչունների վարքը, ինչպէս լուսանկարել նրանց բնական միջավայրում, ինչպէս սարքել արհեստական թռչնաբներ եւ այլն
Գրքի նպատակն է ընթերցողին ծանօթացնել հանրապետութեան տարածքում հանդիպող թռչունների 153 տեսակների համառօտակի նկարագրին ու նրանց կենսակերպի առաւելագոյն աչքի ընկնող առանձնայատկութիւններին:
«Պահպանենք հայրենի բնութիւնը» մատենաշարի այս երրորդ գիրքը նպատակ ունի ոչ միայն դպրոցականներին ծանօթացնել Հայաստանի թռչուններին, այլեւ առաջին հերթին օգնել նրանց պահպանմանը:
Երբ, որտեղ և ինչպէս է մարդն ընտելացրել իր չորսոտանի ու թևաւոր բարեկամներին: Ինչպէս են բուծել և բուծում նոր ցեղատեսակներ: Ինչպէս են կենդանիներին բնակեցնում երկրագնդի տարբեր կողմերում:Այս գիրքը պատմում է կենդանաբոյծների յաջողութիւնների ու գիւտերի, յաղթանակների ու սխալների մասին: Դրա հետ մեկտեղ այն պատմում է բնութեան ու շրջակայ միջավայրի պահպանութեան մասին: