«Հայերէն դպրոցական բացատրական բառարանը» հասցէագրւած է դպրոցականներին, հայոց լեզւի ուսուցիչներին եւ ընդհանրապէս լայն հասարակութեանը: Այն տարբերւում է հրապարակում եղած նմանատիպ դպրոցական բառարաններից: Այստեղ տրւում են ոչ միայն բառերի բացատրութիւնները՝ նրանց արտայայտած այլեւայլ իմաստներով, այլեւ, որ ամենակարեւորն է, իւրաքանչիւր բառ տրւած է լեզւական իրողութեան մէջ գեղարւեստական գրականութիւնից վերցւած համապատասխան օրինակներով, որոնք հեշտացնում են բազմիմաստ բառերի ճիշտ ընկալումը:
Ունենալով լեզւի դասաւանդման տասնեակ տարիների փորձառութիւն, լաւ ճանաչելով դպրոցն ու երեխային՝ հեղինակներն ընտրել են այն բառերը, որոնք բարդ են իրենց տարբեր դրսեւորումներով եւ հանդիպում են դպրոցական դասընթացում, բուհական քննութիւնների ժամանակ եւ առհասարակ կեանքում ու կենցաղում: