Սոյն աշխատութիւնը ներկայացնում է կազմաւորւած խորհրդային Ռուսաստանի, այնուհետև ԽՍՀՄ տարածքի հայկական համայնքների հասարակական-քաղաքական, հոգևոր, մշակութային, կրթական կեանքը, խորհրդային հանրապետութիւններում բնակւող հայութեան թւաքանակը, տեղաբաշխման շրջանները, մայրենի լեզւին տիրապետելու աստիճանն ու գրագիտութիւնը: Լուսաբանւում են ստալինեան բռնաճնշումների տարիներին հայկական հասարակական-քաղաքական շրջանակներին ու ազգային հաստատութիւններին հասցւած կորուստները, ինքնութիւնն ու ազգային արմատները պահելու հայութեան փորձերը:
Ուսումնասիրութիւնն առաջին փորձն է՝ ուրւագծելու խորհրդային հանրապետութիւնների հայութեան պատմութիւնը: Այն նախատեսւած է պատմաժողովրդագրութեան հարցերով զբաղւող մասնագէտների, պատմաբանների ու ընթերցող լայն հասարակութեան համար: