Աշխատութիւնը նւիրւած է հայ հոգևոր մշակոյթի պատմութեան մի բաց դաշտի՝ միջնադարի քաղաքական մտածողութեան ձեռքբերումների ուսումնասիրութեանը:
Լուսաբանւել է Մ. Խորենացու, Հ. Օձնեցու, Մ. Գոշի, Սմբ. Սպարապետի, Ն. Շնորհալու, Հ. Էմինի, Մ. Բաղրամեանի, Շ. Շնորհալու և միւսների քաղաքագիտական արժէք ունեցող տեսական ժառանգութիւնը:
Նախատեսւած է հայ հասարակական քաղաքական մտքի պատմութեամբ զբաղւողների, քաղաքագիտութեան պատմութիւն ուսումնասիրողների, ինչպէս նաև ընթերցող լայն շրջանակի համար: