چکیده : | Աշխատութիւնում լուսաբանւում են պատմագիտութեան համար այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են Հայաստանի հարաբերութիւնները Բիւզանդիայի, Պարսկաստանի և Արաբական Խալիֆայութեան հետ՝ պարսկա-բիւզանդական և, դրան յաջորդած, արաբա-բիւզանդական հակամարտութեան պայմաններում, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և ազգապահպան նշանակութիւնը, Հայաստանի միասնական տարածքի և անկախ պետութեան վերականգնմանը ուղղւած հայոց պետական և քաղաքական գործիչների՝ զորավարներ Սմբատ Բագրատունու, Վարազտիրոց Բագրատունու, Դաւիթ Սահառունու և Թէոդորոս Ռշտունու, Համազասպ և Գրիգոր Մամիկոնեանների ու հայոց կաթողիկոսներ Մովսէս Բ. Եղիւարդեցու, Աբրահամ Ա Աղբաթանեցու, Կոմիտաս Ա Աղցեցու, Եզր Ա Փառաժնակերտացու, Ներսէս Իշխանցու համահայկական գործունէութիւնը, հայ ժողովրդի մղած պայքարը օտար նւաճողների դէմ՝ հայոց աշխարհի ազատութեան համար: |