Այս աշխատութիւնը նւիրւած է հայ և քիւրդ ժողովուրդների բարեկամութեանը: Հեղինակը համառօտակի շարադրել է երկու ժողովուրդների անցեալի պատմութեան այն կարևոր դրւագները, որոնք ցոյց են տալիս նրանց տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերութիւնները և բարեկամութիւնը: Այդ բարեկամութիւնը լենինեան ազգային քաղաքականութեան շնորհիւ մի նոր բովանդակութիւն է ստացել հոկտեմբերեան սոցիալիստական մեծ ռևոլուցիայից յետոյ: