Աշխատութեան մէջ ուսումնասիրւած է 11-րդ դարի հայ ականաւոր պատմիչ Արիստակէս Լաստիվերցու մատենագրական ժառանգութիւնը: Յատկապէս լեզւաբանասիրական մանրակրկիտ վերլուծութեան է ենթարկւած նրա գլուխգործոցը՝ «Պատմութիւնը»-ը, ինչպէս նաև որոշւած են հեղինակի տեղն ու դերը միջնադարեան հայ մատենագրութեան մէջ:
Նախատեսւում է բանասէրների, պատմաբանների համար: