چکیده : | Հաւատարիմ իր նախասիրութեանը, գրողը մեծ տեղ է տալիս հերոսների ներաշխարհի՝ հոգեբանութեան պատկերմանը կեանքի ամէնատարբեր պայմաններում: Մի դէպքում սեփական մեղքի գիտակցումը մարդուն հրում է դժւարին կեանքի ուղին, մէկ այլ դէպքում անխուսափելի է նրա յատկանիշները, աւելի նպատակասլաց է դարձնում նրա գործունէութիւնը:
«Բոմբի Տրախկանը» եւ «Ոսկի եւ հող» վիպակները պատկերում են Թիֆլիսի 20-ական թւականները: Մի թեմայ, որը մօտ է հեղինակին դեռեւս «Նրա ճանապարհը» վէպից:
Արտաքին որոշ գծերիվ, ինչպէս, օրինակ կառուցւածքով, թեմատիկայով, ժանրով, թւում է, թէ առանձնանում է «Մէկը բազմապատկած միլիոնով» վէպը: Սակայն իր էութեամբ այս վէպը նոյնպէս ռեալիստական է եւ պատկերում է հերոսներին հասարակական կեանքի բազմազան պայմաններում եւ հոգեբանական բարդութիւններով:
Ընդհանուր մի գաղափար անցնում է ինչպէս վէպի, այնպէս էլ բոլոր գործերի միջով, հասարակութեան շահերից դուրս մարդը իր գործունէութեամբ թոյլ, սահմանափակ, ոչ լիարժէք միաւոր է: |