Գրքում քննարկւում են հայ ժողովրդի ազգային-ազատագրական և յեղափոխական պայքարի հարցերը XIX դարի 90-ական թթ. մինչև 1920 թթ. երբ ազգային-ազատագրական շարժումները թևակոխելով իրենց նոր շրջանը՝ սերտօրէն կապւում են յեղափոխական շարժումների հետ: Ցոյց է տրւում Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ յեղափոխականութեան յաղթանակի հետևանքով հայ ժողովրդի ազգային և սոցիալական ազատագրումն ու վերածնունդը:
Երևանի պետական հալասարանի հայ ժողովրդի պատմութեան ամբիոնը նախատեսել է հրատարակել հայ ժողովրդի պատմութեան ամբողջական դասընթաց՝ սկզբից մինչև մեր օրերը, չորս հատորով:
Աշխատութիւնը նախատեսւած է համալսարանի և միւս բարձրագոյն ուսումնական հաստատութիւների պատմութեան ֆակուլտետների ուսանողութեան, ինչպէս և ընթերցող լայն հասարակութեան համար:
Աշխատութեան առաջին հատորն ընդգրկում է հայ ժողովրդի պատմութեան սկզբից մինչև IX դարը, երկրորդը IX-XIX դարերը, երրորդը՝ նոր և նորագոյն շրջանը, չորրորդը սովետական շրջանը: