Գարեգին Սևունցը իր գործունէութեան ընթացքում տարբեր առիթներով այցելել է աշխարհի մի շարք երկրներ, իր տպաւորութիւնները գրել, որոնք առանձին գրքերով կամ հատւածաբար լոյս են տեսել հայերէն և ռուսերէն: Այս հատորում զետեղել ենք հեղինակի ճամփորդական հարուստ տպաւորութիւնների հիման վրայ: Հետաքրքրասէր ընթերցողն այս գրքից իր համար կարող է կոնկրետ տեղեկութիւններ քաղել այնպիսի երկրների մասին, ինչպիսի են Իրանը, Հնդկաստանը, Վիետնամը, Աւստրիան, Բուլղարեան, ինչպէս նաև երկրներում ցրւած հայերի մասին:
Վէպում պատկերւած է 50-ական թւականների մեր կեանքը: Հերոսները հիմնականում երկրաբաններ են, նրանց հետաքրքիր ու դժւարին աշխատանքը Հայասստանի լեռներում: Գրքում կան նաեւ պետական գործիչներ, գիտնականներ, որոնք ձեւաւորում են այդ շրջանի հասարակական կեանքը, բոլոր դէպքերում պաշտպանում առաջադէմն ու լաւը, պայքարում մարդկային բարձր իդէալի համար՝ հանուն մաքուր ու անկեղծ յարաբերութիւնների, փոխադարձ սիրոյ վրայ հիմնւած ընտանիքի, նոր սերնդի ճիշտ դաստիարակման:
«Պետական գաղտնիք» վէպում մեծ տեղ է տրւած սիրոյ դրամատիկ լուծումներին՝ հանուն լաւ ու գեղեցիկ կեանքի: