Գիրքը նւիրւած է Վահրամ Փափազեանի կեանքին ու գործունէութեանը: Թատերագիտական այս գիրքը կենդանի պատկերներով մի պատգամ է մեծ արտիստի անձի, բեմական կերպարների, գեղագիտական հայեացքների, մասամբ եւ գրչի մասին:
Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները ժողովրդական ասքեր են, որոնք մեզ են հասել դարերի խորքից: Դրանք շատ խորիմաստ են: Ասքերը պատմում են հերոսներից մեծագոյնի՝ ազատասէր Հերակլէսի մասին, որը երկիրը մաքրում էր հրեշներից, քաջ արգոնաւորդների մասին, որոնք նոր երկրներ էին յայտնաբերում, հզոր Պրոմէթեւսի մասին, որն ապստամբեց Աստւածների դէմ եւ կրակը տւեց մարդկութեան: