Գուցէ դուք հեքիաթներ շատ էք կարդացել երեխաներ, և շատ բան էք սովորել. Չէ որ հեքիաթներում արտացոլւում է ժողովրդի կեանքը, նրա երազանքը, յոյսերն ու ձգտումները:
Այս գրքով դուք կծանօթանաք հրաշալի ու խորհրդաւոր հեքիաթների աշխարհին: Դրանք աշխոյժ, ուսանելի, գրաւիչ հեքիաթներ են մարդու մասին, կենդանիների ու թռչուների մասին:
Հեքիաթների հերոսը իր մէջ մարմնաւորում է իր ժողովրդի լաւագոյն յատկանիշները՝ քաջութիւն, ազնւութիւն ու աշխատասիրութիւն: Նա միշտ օգնութեան է հասնում աղքատներին, թոյլերին կամ դժբախտութեան մէջ ընկած կենդանիներին: Եւ, ինչպէս միշտ, այս հեքիաթներում էլ յաղթում է բարին: