Իրիկնային ճամփաներ ռոմանտիկ այս խորագրի տակ հեղինակը ամփոփել է վերջին 3-4 տարւայ բանաստեղծութիւնները՝ հայրենի հողի, պատանութեան երազների, հեռացած օրերի ու սիրոյ, հաւատի և պոետական արւեստի ճշմարտացիութեան մասին: Լիրիկայի կողքին կան նաև պարոդիաներ՝ սովետահայ նշանաւոր բանաստեղծների, արձակագիրների և քննադատների ստեղծագործութիւնների թեմաներով:
Ժողովածուն ամփոփում է Կարէնցի վերջին տարիներին գրած բանաստեղծութիւններն ու բալլադները, որոնց քննարական հերոսը օրերի հեռւից յիշում է պատերազմական տարիների իր երիտասարդութիւնը, այդ երիտասարդի հոյզերն ու խոհերը՝ կապւած հայրենի հողին ու բնաշխարհին:
«Նաւասարդեան առաւօտներ» պոէմը «Տիգրան մեծ» պոէմի առաջին մասն է, երկրորդ մասը լոյս է տեսել 1977 թ. «Մեղեդիներ ջութակի համար» ժողովածուում՝ «Լուսնի տաճարը» խորագրով:
Այս գրքում զետեղւած են բանաստեղծութիւններ և բալադներ քաղաքացիական պատերազմի հերոս Գայի Հայրենական մեծ պատերազմի մարտիկների հերոսութեան և հայրենասիրութեան մասին: