Ռ. Պատկանեանի հրապարակախօսական գործունէութիւնը, որ տևել է քառասուն տարուց աւելի, կարևոր ներդրում է մասնաւորապէս արևելահայ նոր պարբերական մամուլի սկզբնաւորման և զարգացման գործում:
Գրողի հարուստ ժառանգութեան էական բաժինը կամող ժուռնալիստական-հրապարակախօսական և քաղաքական-հասարակական գործունէութեան գնահատման առաջին փորձն է արւում սոյն մենագրութեան մէջ: