Սովետական անւանի գեոբոտանիկ, միջազգային աշխարհագրական ընկերութեան թղթակից-անդամ, պրոֆեսոր Օկմիր Եղիշի Աղախանեանցի «Պամիրում» գիտագեղարւեստական գիրքը նւիրւած է Պամիրի Ֆիզիկական և բուսաբանական աշխարհագրութեան հիմնական պրոբլեմներին, այդ հիասքանչ լեռնաշխարհում ապրող ու աշխատող մարդկանց:
Մտովի ճանապարհորդելով Պամիրում, Օ. Աղախանեանցի ընկերակցութեամբ, հանձիս նրա ընթերցողը կգտնի ջերմ ու սրտակից ընկեր, որի կեանքի ուղին, գիտական-ստեղծագործական փորձը ուսանելի է բոլորի, և յատկապէս նրանց համար, ովքեր նպատակ ունեն նւիրվելու գիտութեանը: