Աշխատութիւնում քննարկւում են Եգիպտոսի հայկական գաղութի պատմութեան հիմնական հարցերը՝ գաղութի պատմութեան հիմնական հարցերը՝ գաղութի ներքին կեանքի զարգացումը, սոցիալ-տնտեսական և քաղաքական դրութիւնը, հայ-եգիպտական յարաբերութիւնները, եգիպտահայ քաղաքական կազմակերպութիւները և նրանց դէրը հայկական հարցում, մշակոյթը՝ սերտօրէն առնչւած Եգիպտոսի պատմութեան հետ: Օգտագործելով հայ պարբերական մամուլի օրգանները, արխիւային փաստաթղթեր և մի շարք օտար լեզուներով գրականութիւն, Հեղինակ ը վերանայում ու ճշտում է բազմաթիւ հարցեր և իր տեսակետները հիմնաւորում արժանահաւատ փաստերով: Աշխատութեան վերջում ներկայացւած է եգիպտահայ պարբերական մամուլի (1865—1952 ) ցուցակը:
Հայկական, արաբական, օտարերկրեայ և այլ աղբիւրների հիման վրայ աշխատութիւնում ցոյց է տրւում արաբների և հայերի համատեղ պայքարը ֆրանսիական գաղութարարների դէմ՝ մանդատի վերացման, Սիրիայի և Լիբանանի անկախութեան համար: Ուսումնասիրութիւնում զգալի տեղ է յատկացւած ետպատերազմեան ժամանակաշրջանում անգլո-ամերիկեան իմպերիալիստների և ներքին ռեակցիայի դէմ հայ արաբ աշխատաւորների մղած պայքարին: