Զրոյցների ձևով ներկայացւած է հայ ժողովրդի պատմութիւնը՝ սկսած հայոց լեզւի և հայերի ծագման ժամանակաշրջանից մինչև Վաղարշ Երկրորդ Արշակունու գահակալութիւնը (185 թ.): Առանձին բաժիններ են հատկացւած հայկական լեռնաշխարհի բնոյթին , Հայաստանի հնագիտութեանը, հայոց լեզւի վաղնջագոյն շրջանին, հայոց հնագոյն մշակոյթին: Օգտագործւած են լեզւաբանական և պատմական գիտութիւնների նորագոյն տւեալները: Շարադրանքը, որ ուղեկցւում է վաւերագրական պատկերներով, հանրամատչելի է՝ հիմնականում նաւատեսւած դպրոցական միջին և բարձր տարիքի համար:
Երեք մասից կազմւած այս գրքում մատչելի զրոյցների շարքով ներկայացւում է հայ ժողովրդի պատմութիւնը, սկզբնաւորումից մինչեւ Բագրատունեաց թագաւորութեան անկումը: Հայ ժողովրդի պատմութիւնը շարադրւած է հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների ընդհանուր համատեքստում: Հեղինակը նաեւ պատգամում է ճիշտ դասեր քաղել պատմութիւնից եւ չկրկնել անցեալի կորստաբեր սխալները: