Նկարիչ-բանաստեղծ Ռ. Շիշմանեանի սոյն աշխատութիւնը երկար տարիների կատարած քրտնաջան աշխատանքի արդիւնքն է: Սա առաջին փորձն է ամփոփ ձևով ներկայացնելու հայ բնանկարիչների գործունէութիւնը: Գրքում ընթերցողը կը գտնի հարուստ փասեական նիւթ, մանաւանդ արևմտահայ բնանկարիչների մասին:
Գիրքը գրւած է տարբեր ժամանակներում, հասկանալի է, որ այդ հանգամանքը կը խանգարեր շարադրանքի ոճի միասնութիւնը:
Հեղինակի որոշ տեսակետներ ու բնութագրումներ, օգտագործած մասնագիտական տերմինների մի զգալի մասը հրատարակչութիւնը վիճելի է համարում:
Այսուհանդերձ, աշխատանքը անկասկած հետաքրքրութիւն կներկայացնի ինչպէս մասնագէտների, այնպէս էլ գեղարւեստասեր ընլերցողների լայն շրջանի համար: