Գրքում քննութեան են առնւում XIX դ. Վերջին XX դ. Սկզբին Իրանի տնտեսական կեանքում հայ բուրժուազիայի գործունէութեան հետ առնչւող հարցերը: Լուսաբանւում է նրա տեղն ու դերը Իրանի արտաքին առևտրում, յատկապէս ռուս-իրանական առևտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման գործում, ինչպէս նաև Իրանի ներտնտեսական կեանքի տարբեր ոլորտներում՝ արդիւնաբերութեան մէջ, ներքին առևտրում, ֆինանսական գործում: Վերլուծութեան է ենթարկվում նաև իրանահայ համայնքի ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական վիճակը:
Գիրքը հասցեագրվում է արևելագէտերի և ընթերցող լայն շրջաններին:
مندرجات
Իրանի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման հիմնական ուղղութիւնները XIX դ. Վերջին XX դ. Սկզբին
Իրանահայ բնակչութեան տեղաշարժումը և սոցիալական վիճակը
Հայ բորժուազիայի մասնակցութիւնն իրանի արտաքին առևտրին
Հայ բորժուազիայի ձեռնարկատիրական գործունէութիւնը արդիւնաբերութեան բնագաւառում
Իրանի ներտնտեսական կեանքը և հայ բորժուազիան