Միջնադարեան գեղարւեստական արձակը հայ բազմադարեան գրականութեան դէմքը, էութիւնն ու զարգացումը բնութագրող, բայց քիչ ուսումնասիրւած բնագաւառ է:
Այս առաջին քայլն է նրա մի արժէքաւոր ու ստւար մասը կազմող հատւածը զրոյցներն ուսումնասիրելու գծով: Աշխատութեան համար քննութեան նիւթ են ծառայել Երևանի Մաշտոցեան Մատենադարանում պահպանւած զրոյցները, քաղւած աւելի քան հարիւր ձեռագրից, որոնք լայն տարածում են գտել XIII-XVIII դարերում: Հետևութիւնների ու եզրահանգումների համար աղբիւր են հանդիսացել նաև հայկական, արևելեան եւրոպական զանազան ժողովրդների տպագրւած զրոյցներն ու զրուցատիպ ստեղծագործութիւնները, ինչպէս և հայագիտական, գրականագիտական ու պատմաբանասիրական այլ և այլ հետազօտութիւններ: Նկատի ունենալով հրատարակւած հայկական զրոյցների պակասը, ուսումնասիրութեանը կցւել են հատընտիր բնագրեր: