Հեղինակը՝ պատմաբան Աշոտ Ներսիսեանը, իր «Գէորգ Չաւուշի սպանութեան առեղծւածը» գրքում գիտականօրէն և սեղմ ոճով ընթերցողին է ներկայացրել հայդուկեան շարժումը՝ 1904-1907 թւականներին. Սա այդ շարժման վերջին փուլն է: Շարժման գլխաւոր դէմքի՝ Գէորգ Չաւուշի մղած մի քանի մարտերը թռուցիկ նկարագրելուց յետոյ, հեղինակը աւելի մանրամասն ընթերցողին է ներկայացնում Սուլուխի կռիւը: Գէորգ Չաւուշը զոհւած է այդ կռւում: Սկիզբ են առնում տարբեր լուրեր նրա մահւան շուրջ: Հեղինակը բարձրացնում է այդ բոլոր կարծիքները և գիտականօրէն բացատրում դրանց սխալականութիւնը:
Ընթերցւում է մեծ հետաքրքրութեամբ: