«Կանխատեսւող ապագան» գիրքը գրել է անգլիացի ականաւոր գիտնական-ֆիզիկոս , Նոբելեան մրցանակի լաուրեատ Ջորջ Թոմսոնը:
Ի տարբերութիւն պրոֆեսոր Ջոն Բեռնալի ՝«Գիտութիւնը հասարակութեան պատմութեան մէջ» գրքի (Արտասահմանեան գրականութեան հրատարակչութիւնն այն լոյս ընծայեց 1956 թ.,որը լայն արձականք գտաւ սովետական ընթերցողի կողմից), որում ընդհանուր գծերով նշւած գիտութեան ապագայ զարգացման հեռանկարները հատուկ ուսումնասիրութեան առկայ չէին, Զ. Թոմսոնի գրքում փորձ է արւում մանրազնին ուսումնասիրել այդ պրոբլեմը:
Հեղինակն ունի գիտական լայն մտահորիզոն և մեծ գիտելքներ ժամանակակից գիտութեան մի շարք բնագաւառներում:Զ.Թոմսինի ոչ բոլոր դրոյթներն ու պնդումներն են անվիճելի:Այնուամենայնիւ,նրա կանխորոշումները արժանի են լուրջ ուշադրութեան ոչ միայն իբրև սոսկ Զ.Թոմսոնի տեսակետի արտայայտութիւն, այլև իբրև մարդկութեան ապագայում գիտութեան դէրի ու տեղի մասին գոյութիւն այն հայացքների արտացոլում,որոնք տարածւած են կապիտալիստական երկրների շատ գիտնականների շրջանում:
Գիրքը հարուստ է փաստական նիւթով, որը արժեքաւոր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրւում են գիտութեան զարգացմամնբ: